կարևոր
1498 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-21 09:50

ՀՀ պետական սահմանը հատելու եւ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի առթիվ հարուցված գործերով որևէ աշխատանք չի տարվել․ «Ժողովուրդ»

ՀՀ պետական սահմանը հատելու եւ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի առթիվ հարուցված գործերով որևէ աշխատանք չի տարվել․ «Ժողովուրդ»

«Չնայած Արդբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանը Սյունիքի մարզի Սև լիճ հատվածում հատելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի առթիվ մայիսի 13-ից քրեական գործ է հարուցվել, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մինչև այժմ որևէ աշխատանք չի իրականացվել։ Ավելին՝ իրավապահ համակարգի շատ ներկայացուցիչներ պարբերաբար հետաքրքրվում են, թե ինչ գործընթացներ են կատարվել այս գործով, կամ ինչու չեն անում անհրաժեշտ քննչական աշխատանքներ, սակայն այդպես էլ որևէ պատասխան չեն ստացել։

Փաստ է, որ մինչև այժմ այդ քրեական գործով էական քայլ չի արվել։ Հիշեցնենք, որ մայիսի 3-ին՝ խորհրդարանում վարչապետի ընտրության առաջին փորձի ժամանակ, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սահմանների անվտանգության մասին հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն, սփոփող պատասխանի փոխարեն, Փաշինյանն ինքնավստահ հայտարարություններ արեց և ավելին՝ պատգամավորին մեղադրեց գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելու մեջ: Եվ Փաշինյանի այս ինքնավստահ հայտարարություններից հետո ականատես եղանք մի իրավիճակի, երբ մայիսի 12-ին ադրբեջանական կողմն անարգել մտավ ՀՀ տարածք, և անտեսանելի աշխատանքներն այնքան անտեսանելի էին, որ անգամ ադրբեջանցիները չնկատեցին»,- հավելեց նա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։