կարևոր
2164 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-21 09:39

Ինչու առաջինը Սև լիճը դարձավ հարձակման թիրախ. «Հրապարակ»

Ինչու առաջինը Սև լիճը դարձավ հարձակման թիրախ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչու առաջինը Սեւ լիճը դարձավ ադրբեջանական զինուժի հարձակման թիրախը, որտեղ արդեն մոտ հազարի չափ ադրբեջանական զինծառայող է տեղակայված, չնայած վարչապետը երեկ 500-600 թիվն էր նշում։ Մեր կողմից էլ, ի դեպ, համարժեք թվաքանակ է կանգնած, բայց՝ տեղական ուժերից։

Մեր աղբյուրներն ասում են, որ ճանապարհներից մեկը կամ միջանցքը, որը թուրք-ադրբեջանական տանդեմը պատկերացնում է, անցնելու է ոչ թե Մեղրիով, այլ Սյունիքի վերին հատվածով՝ Սեւ լճի մերձակայքում։

Ադրբեջանական կողմը, ըստ էության, սկսել է այդ միջանցքի կառուցման գործը եւ մինչեւ Սեւ լիճ արդեն գրունտային ճանապարհ է անցկացրել, որը, հույս ունի, որ շարունակություն կունենա։

Մեր կողմից սահմանը պաշտպանողները պատմում են, որ իրենցից տառացիորեն մի քանի մետրի վրա գտնվող ադրբեջանցիների հետ փորձում են երբեմն կոնտակտի մեջ մտնել եւ երբ ասում են՝ ինչու եք եկել, հեռացեք մեր հողից, նրանք պատասխանում են՝ մենք ոչինչ չենք որոշում, մենք հրաման կատարողներ ենք, դուք ձեր ղեկավարներին ասեք․ մեր՝ այստեղ գտնվելը ձեր եւ մեր ղեկավարների պայմանավորվածության արդյունք է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում