կարևոր
1123 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-21 09:18

Այսօր մայիսի 21–ն է․ 1904թ․ այս օրը Փարիզում հիմնվում է ՖԻՖԱ-ն՝ Ֆուտբոլի միջազգային դաշնությունը

Այսօր մայիսի 21–ն է․ 1904թ․ այս օրը Փարիզում հիմնվում է ՖԻՖԱ-ն՝ Ֆուտբոլի միջազգային դաշնությունը

Մայիսի 21, տարվա 141-րդ (նահանջ տարիներին՝ 142-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 224 օր։

  • 1471 թ. – ծնվել է Ալբրեխտ Դյուրերը, գերմանացի նկարիչ, Վերածննդի ժամանակաշրջանի ամենանշանավոր նկարիչներից մեկը (մահ. 1528 թ.)։
  • 1502 թ. – պորտուգալացի ծովագնաց Ժուան դե Նովան հայտնաբերեց Սուրբ Հեղինեի կղզին։
  • 1804 թ. – բացվեց Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատունը։
  • 1864՝ ռուս-չերքեզական պատերազմի ավարտը։
  • 1904 - Փարիզում հիմնվում է ՖԻՖԱ-ն՝ Ֆուտբոլի միջազգային դաշնությունը։
  • 1916 - Մեծ Բրիտանիայում մտցվում է «ամառային» ժամանակ։
  • 1921 թ. – ծնվել է Անդրեյ Սախարովը, ռուս գիտնական, ջրածնային ռումբի ստեղծողներից մեկը, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1989 թ.)։
  • 1944 - Իսլանդիան հանրաքվեով անջատվում է Դանիայից։
  • 1945 թ. – տեղի ունեցավ Հոլիվուդյան աստղեր Համֆրի Բոգարտի և Լորեն Բեքոլի հարսանիքը։
  • 1967 թ. – մահացել է Բարսեղ Կանաչյանը, հայ կոմպոզիտոր, հասարակական գործիչ, Հայաստանի օրհներգի՝ «Մեր Հայրենիքի» երաժշտության հեղինակը (ծնվել է 1885 թ.)։
  • 1969 թ. – մահացել է Սիմոն Վրացյանը, Հայաստանի առաջին հանրապետություն չորրորդ վարչապետ (ծնվել է 1882 թ.)։
  • 1990՝ Եմենի դեմոկրատական հանրապետության և Հյուսիսային Եմենի միավորումով ստեղծվում է Եմենի հանրապետությունը։
  • 1991 - Մադրասում ինքնասպան ահաբեկչուհու ռումբի պայթյունից զոհվում է Հնդկաստանի նախկին վարչապետ Ռաջիվ Գանդին։
  • 2006 - Չեռնոգորիայում անցկացվում է անկախության հանրաքվե։
  • 2011 թ. – Իսլանդիայում գտնվող Գրիմսվոթն հրաբխի ժայթքումից ծուխը բարձրացավ մոտ 20 կմ, ինչի հետևանքով մի շարք եվրոպական ավիաընկերություններ հետաձգեցին թռիչքները։