«Ընդդեմ ստվերային համաձայնությունների»․ Արցախի Երիտասարդական միության անդամները հավաքվել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Պահանջում են, որ պարզվի նախօրեին հայտնի դարձած սկանդալային փաստաթղթի իսկությունը։ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ այսօր՝ մայսիս 20-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է «Ընդդեմ ստվերային համաձայնությունների» խորագրով բողոքի ակցիա: Ակցիայի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Երևանում իրականացված բողոքի ակցիայի մասնակիցներին և հայտարարել, որ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քայլերն իրենց հետ բերում են նորանոր աղետալի հետևանքներ ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Արցախի համար։ ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը հայտարարել է նաև, որ սկիզբ առած պայքարը շարունակական է լինելու: