կարևոր
7474 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-20 20:40

Երկրի վարչապետի պաշտոնից հրաժարված, դե յուրե լիազորությունները կորցրած Նիկոլ Փաշինյանը իրավազոր չէ Հայաստանի կառավարության անունից ստորագրել որևէ փաստաթուղթ․ «Հայաստան» դաշինք

Երկրի վարչապետի պաշտոնից հրաժարված, դե յուրե լիազորությունները կորցրած Նիկոլ Փաշինյանը իրավազոր չէ Հայաստանի կառավարության անունից ստորագրել որևէ փաստաթուղթ․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը․

«Հայրենակիցներ,

Սեփական իշխանությունն ամեն գնով պահպանել փորձող Նիկոլ Փաշինյանը երկրում ստեղծել է քաոս և պատրաստ է պետության ու հայրենիքի հաշվին կատարել ցանկացած ազգադավ գործողություն։ Փաստացի, թուրք-ադրբեջանական ագրեսիան շարունակվում է:

Վիճակը հետագայում շտկելը գերմարդկային ջանքեր է պահանջելու:

Երկրի վարչապետի պաշտոնից հրաժարված, դե յուրե լիազորությունները կորցրած Նիկոլ Փաշինյանը իրավազոր չէ Հայաստանի կառավարության անունից ստորագրել որևէ փաստաթուղթ:

Բացի այդ, միջազգային իրավունքով արգելված որևէ գործողությունով, այդ թվում՝ ուժի կիրառմամբ կամ այն կիրառելու սպառնալիքով ձեռք բերված ցանկացած համաձայնությունն առ ոչինչ է:

Ելնելով վերը նշվածից՝

1. Կառավարությունը պարտավոր է դադարեցնել Նիկոլ Փաշինյանի լիազորությունների ապօրինի կատարումը: Նիկոլ Փաշինյանի կողմից ժողովրդի թիկունքում հերթական հակապետական փաստաթղթի ստորագրումը լեգիտիմ չի կարող լինել։

2. Հայ ժողովրդի կենսական շահերը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարող են ապահովել միայն առաջիկա արտահերթ ընտրություններով ձևավորվող նոր իշխանությունները:

3. Կառավարության պարտքն է կազմակերպել Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումը հնարավոր բոլոր միջոցներով»։