կարևոր
1219 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-20 20:08

Սերգեյ Շոյգուն և Վաղարշակ Հարությունյանը կրկին քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Սերգեյ Շոյգուն և Վաղարշակ Հարությունյանը կրկին քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Ռուսաստանի ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում կրկին քննարկել է Արցախում տիրող իրավիճակը, այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

«Քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր, իրավիճակը տարածաշրջանում և Արցախում, որտեղ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի կողմից առաջադրանքներ են կատարվում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Սերգեյ Շոյգուն և Վաղարշակ Հարությունյանը տարածաշրջանում և Արցախում տիրող իրավիճակի մասին քննարկել են նաև երեկ երեկոյան։