կարևոր
1621 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-20 18:50

Վազգեն Մանուկյանը քաղաքացիներին կոչ է անում ժամը 19-ին գալ Հանրապետության հրապարակ

Վազգեն Մանուկյանը քաղաքացիներին կոչ է անում ժամը 19-ին գալ Հանրապետության հրապարակ

«Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ», նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը քաղաքացիներին կոչ է անում երեկոյան՝ ժամը 19-ին գալ Հանրապետության հրապարակ։

«Այն փաստաթուղթը, որ ստորագրվեց նոյեմբերի 9-ին, սարսափելի էր, եւ մենք չէինք կարողանում ընկալել դրա բովանդակությունը։ Բայց այն, ինչ տեղի է ունենում դրանից հետո, այն կորուստները, որ կան այդ փաստաթղթի ստորագրումից հետո, դա եւս սարսափելի է ու շարունակվելու է։ Այս իշխանությունը որքան մնա, ամեն ինչը շարունակվելու է․ սողալով, կամաց-կամաց գնում ենք դեպի անդունդ»,-հայտնեց Վազգեն Մանուկյանը։

Նա ասաց, որ եթե ժողովուրդը ձայն չբարձրացնի կատարվողի եւ կատարվելիքի դեմ, ապա մեխանիկորեն կնշանակի, որ ժողովուրդը համաձայն է դրա հետ։

«Ես կոչ եմ անում մասնակցել այդ հանրահավաքին։ Մենք չգիտենք՝ քանի գաղտնի փաստաթուղթ է ստորագրված, մենք չգիտենք դրանց բովանդակությունը, բայց մենք հիշում ենք, որ դեռ նոյեմբերի 9-ին առաջին փաստաթղթի մեջ, որ հետո խմբագրվեց եւ ուրիշ բան ներկայացվեց, արդեն նշվում էր Տավուշի մարզից որոշակի բնակավայրեր ու տարածքներ Ադրբեջանին հանձնելու մասին։ Մենք չգիտենք Տիգրանաշենի (Քյարքի) վիճակը, չգիտենք՝ ինչ որոշումներ կան, բայց, բնական է, միշտ ենթադրում ենք ամենավատը, որովհետեւ Հայաստանում բոլոր տարբերակներից մինչեւ հիմա իրականացվել է ամենավատ տարբերակը»,- եզրափակեց Վազգեն Մանուկյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիները համախմբված, մեկը մյուսին կոչ անելով, ժամը 17:00-ից հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ կանխելու Նիկոլ Փաշինյանի հերթական հակապետական, ապազգային գործողությունը։