կարևոր
2227 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-20 18:07

Միքայել Մինասյանը պնդում է՝ փաստաթղթին կից կա գաղտնի հավելված հայկական կողմի զիջումների վերաբերյալ

Միքայել Մինասյանը պնդում է՝ փաստաթղթին կից կա  գաղտնի հավելված հայկական կողմի զիջումների վերաբերյալ

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը պնդում է, որ փաստաթղթին կից կա  գաղտնի հավելված հայկական կողմի զիջումների վերաբերյալ․

«Ստորագրվելիք փաստաթղթի՝ մամուլում հայտնված տարբերակը հին է: Այն ևս երկու անգամ խմբագրվել է: Պաշտոնական մասից գաղտնի հավելված է տեղափոխվել ևս 3 դրույթ, որոնք վերաբերվում են հայկական կողմի զիջումներին, որոնց համաձայնվել է վիժվածքը:

Կրկնում եմ՝ իրավիճակն ունի մեկ լուծում. վայրկյան առաջ ազատվել թուրքի ագենտ, թուրքի կոշիկ լիզող կապիտուլյանտ վիժվածքից:

Քանի Նիկոլը կա, ապագա չկա:

Քանի Նիկոլը կա, պատերազմ կա»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ArmLur.am-ի  ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ, որը պատրաստվում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը: 

Հիշեցնենք, որ դեռ երեկ երեկոյան Միքայել Մինասյանը բացահայտել է Հայաստան-Ադրբեջան առաջիկա հայտարարության բովանդակությունը, ըստ որի՝

1. Ստեղծվելու է հանձնաժողով, որը ամրագրելու է խաղի կանոնները Հայաստանի և Ադրբեջանի նոր ու վերջնական դեմարկացիայի համար։

2. Դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Այս սկզբունքը Հայաստանի համար խիստ անբարենպաստ հետևանքներ է ունենալու, որովհետև ակնհայտ է, որ Ադրբեջանն է խաղարկելու որ դեպքում, որ սկզբունքը կիրառվի:

3. Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղը Ադրբեջանին հանձնելը Նիկոլը քննարկման առարկա է դարձրել։

4. Նոր և վերջնական դեմարկացիայի աշխատանքները կարգավորող փաստաթղթները պատրաստվելու և նախաստորագրվելու են մինչև հունիսի 30-ը։