կարևոր
1066 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-20 17:44

Արմեն Գևորգյանը ժամը 19։00-ին հրավիրվել է ՀՔԾ՝ որպես մեղադրյալ հարցաքննվելու համար

Արմեն Գևորգյանը ժամը 19։00-ին հրավիրվել է ՀՔԾ՝ որպես մեղադրյալ հարցաքննվելու համար

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արմեն Գևորգյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Լուսինե Սահակյանը հայտարարությամբ են հանդես եկել.

«Քիչ առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Ա․Սարգսյանից ստացել ենք ծանուցագիր, համաձայն որի պարոն Արմեն Գևորգյանը հարվիրվում է այսօր ժամը 19։00-ին որպես մեղադրյալ հարցաքննվելու համար։

Պարոն Գևորգյանը անշուշտ ներկայանալու է հարցաքննության և առհասարակ քննության ողջ ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու է իր վերաբերյալ կատարվող յուրաքանչյուր դատավարական և քննչական գործողությանը, սակայն Արմեն Գևորգյանը շարունակում է պնդել, որ իրեն առաջադրված մեղադրանքն ապօրինի է և ունի քաղաքական երանգներ և նա չի ծանոթանալու որևէ դատավարական փաստաթղթի հետ և դրանք նաև չի ստորագրելու, քանզի վերջինս չունի ՀՔԾ նկատմամբ վստահություն և չի ցանկանում այդ կառույցի հետ որևէ առընչություն ունենալ»: