Այսօր` ժամը 18:00-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստը նախաձեռնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, օրակարգում հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ նոր փաստաթղթի հնարավոր ստորագրման հարցն է։
Նախաձեռնությանը միացել էր նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։