ՀՀ քաղաքացիները համախմբված, մեկը մյուսին կոչ անելով, հավաքվում են Հանրապետության հրապարակում՝ կանխելու Նիկոլ Փաշինյանի հերթական հակապետական, ապազգային գործողությունը
«Ժամը 17:00-ից ես լինելու եմ Հանրապետության հրապարակում, քանի որ իմ քաղաքացիական և ազգային պարտքն է պայքարել Հայրենիքս հանձնող թուրքամետ ռեժիմի դեմ»: Քաղաքացիները նման կոչերով դիմում են երկրի իրավիճակով մտահոգ քաղաքացիներին, քաղաքական ուժերին և հրավիրում Հանրապետության հրապարակ, որպեսզի կանխեն գաղտնի փաստաթղթի ստորագրումը:
«Ժամը 17:00-ից ես լինելու եմ Հանրապետության հրապարակում, քանի որ իմ քաղաքացիական և ազգային պարտքն է պայքարել Հայրենիքս հանձնող թուրքամետ ռեժիմի դեմ: Երկրի ներսում ես չունեմ քաղաքական նախընտրություն ըստ ճաշակի և միակ պայքարս Հայրենիքիս` Հայաստանիս համար է»,- նման հայտարարությամբ հանդես է եկել թուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ևս հայտարարել է, որ կլինի հրապարակում։ «Մենք ցավոք սրտի ունենք թույլ իշխանություն, որը նաև դրածո է ու ապազգային, ունենք ազգային ընդդիմություն, որը նույնպես թույլ է։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում, խակտառակություն է։ Պետք է ցույց տալ, որ դեռ կան մարդիկ, դիմադրում են այդ ամեն ինչին ու ունակ են ինքնակազմակերպվելու»,-ասում է նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
ՀՅԴ ՀԵՄ-ը միանում է Էլբակեան Էդգար-ի կոչին և իր հերթին բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ է անում ժամը 17։00-ից լինել Հանրապետության հրապարակում։
Հայրենիքը կանչում է իր զավակներին
Ժամը 17-ին Հրապարակում լինելու մասին հայտարարել էր նաև «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը։
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը բացահայտել էր Հայաստան-Ադրբեջան առաջիկա հայտարարության բովանդակությունը, ըստ որի՝
1. Ստեղծվելու է հանձնաժողով, որը ամրագրելու է խաղի կանոնները Հայաստանի և Ադրբեջանի նոր ու վերջնական դեմարկացիայի համար։
2. Դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Այս սկզբունքը Հայաստանի համար խիստ անբարենպաստ հետևանքներ է ունենալու, որովհետև ակնհայտ է, որ Ադրբեջանն է խաղարկելու որ դեպքում, որ սկզբունքը կիրառվի:
3. Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղը Ադրբեջանին հանձնելը Նիկոլը քննարկման առարկա է դարձրել։
4. Նոր և վերջնական դեմարկացիայի աշխատանքները կարգավորող փաստաթղթները պատրաստվելու և նախաստորագրվելու են մինչև հունիսի 30-ը։
Քիչ առաջ էլ հրապարակել է փաստաթղթի նախնական տարբերակը, որի գոյությունը հաստատել եւ այն ստորագրելու մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: