կարևոր
1963 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-20 16:11

Հայաստանի նախագահը շտապում է իրեն տարանջատել գաղտնի բանակցույթունների ընթացքից եւ ձեռքերը լվանալ

Հայաստանի նախագահը շտապում է իրեն տարանջատել գաղտնի բանակցույթունների ընթացքից եւ ձեռքերը լվանալ

Հայաստանի նախագահը շտապում է իրեն տարանջատել Փաշինյանի Ադրբեջանի հետ գաղտնի բանակցույթունների ընթացքից եւ ձեռքերը լվանալ այդ ամենից։

«Հանրապետության նախագահը նշած փաստաթղթին առնչվող գործընթացների մեջ  ներգրավված չի եղել եւ չէ: Հետեւաբար, բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի մանրամասների եւ դրան վերաբերող  քննարկումների մասին: Հանրապետության նախագահը համարում է, որ նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային եւ բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ»,-ասված է հայտարարությունում։

Փաստաթղթում չի մանրամասնեցվում, թե Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում նախագահ Սարգսյանն ինչ քայլեր է ձեռնարկել կամ ձեռնարկե՞լ է արդյոք։