կարևոր
1342 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-20 15:42

«Մինչեւ նոր իշխանության ձեւավորումը ոչ մի բանակցություն չպետք է վարվի». ԼՀԿ-ն առաջարկում է փաստաթուղթ ստորագրել

«Մինչեւ նոր իշխանության ձեւավորումը ոչ մի բանակցություն չպետք է վարվի». ԼՀԿ-ն առաջարկում է փաստաթուղթ ստորագրել

Մինչ օրս ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերին առաջարկում ենք միասնական փաստաթուղթ ստորագրել առ այն, որով բոլորս հայտարարում ենք, որ մինչեւ Հայաստանում նոր իշխանությունների ձեւավորումը ոչ մի բանակցություն չպետք է վարվի եւ ոչ մի փաստաթուղթ չպետք է ստորագրվի առկա իշխանության եւ նրա ժամանակավոր պաշտոնակատարների կողմից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

«Ընտրությունների արդյունքում Հայաստանի ժողովրդի ձեւավորած նոր իշխանությունները միայն կբանակցեն կամ կվերաբանակցեն ցանկացած երկկողմանի կամ բազմակողմ փաստաթղթի շուրջ եւ կկայացնեն համապատասխան որոշումներ»,-ասված է հայտարարությունում: