Նոր եռակողմ փաստաթուղթը կստորագրվի ժամը 16:00-ին: Այս մասին հայտնում են ադրբեջանական աղբյուրները:
Համաձայնագրի ստուագրմանը կմասնակցեն՝ Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը:
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը բացահայտել էր Հայաստան-Ադրբեջան առաջիկա հայտարարության բովանդակությունը, ըստ որի՝
1. Ստեղծվելու է հանձնաժողով, որը ամրագրելու է խաղի կանոնները Հայաստանի և Ադրբեջանի նոր ու վերջնական դեմարկացիայի համար։
2. Դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Այս սկզբունքը Հայաստանի համար խիստ անբարենպաստ հետևանքներ է ունենալու, որովհետև ակնհայտ է, որ Ադրբեջանն է խաղարկելու որ դեպքում, որ սկզբունքը կիրառվի:
3. Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղը Ադրբեջանին հանձնելը Նիկոլը քննարկման առարկա է դարձրել։
4. Նոր և վերջնական դեմարկացիայի աշխատանքները կարգավորող փաստաթղթները պատրաստվելու և նախաստորագրվելու են մինչև հունիսի 30-ը։
Նշենք նաև, որ այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անուղղակի կերպով հաստատեց, որ Միքայել Մինասյանի կողմից երեկ երեկոյան հրապարակած փաստաթուղթը համապատասխանում է իրականությանը:
Հիշեցնենք, որ կապիտուլացիայի եռակողմ փաստաթուղթ ստորագրվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին: