կարևոր
2092 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-20 14:23

Պատրաստվում է երկու նոր փաստաթուղթ՝ տարածքների հանձնման գաղտնի արձանագրություն. Արամ Գաբրելյանով

Պատրաստվում է երկու նոր փաստաթուղթ՝ տարածքների հանձնման գաղտնի արձանագրություն. Արամ Գաբրելյանով

Նիկոլ Փաշինյանը շատ ստոր խաղ է սկսել հայ ժողովրդի հետ։ Այս մասին իր Տելեգրամում գրել է «Նյուս Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը։

«Իմ տեղեկությամբ՝ պատրաստվում է երկու փաստաթուղթ։ Մեկը պարզապես ոչ մի բանի մասին է, ամեն լավ բանի օգտին, դեմ ամեն վատ բանի։ Երկրորդը գաղտնի արձանագրություն է տարածքների, անկլավների հանձնման, Արցախի հանդեպ հավակնություններից հրաժարվելու մասին։ Գաղտնի արձանագրությունը պատրաստում է անձամբ Փաշինյանը կնոջ հետ, գործին մասնակից են Հայաստանի պաշտպանության նախարարն ու աչքի ընկնող ադրբեջանական լափակեր Կարապետյանը։ Արտաքին գործերի նախարարությունը եւ անձամբ Արա Այվազյանը փաստաթղթերի պատրաստումից հեռու են»,-նշել է նա։