կարևոր
2236 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-20 14:10

«Լուսավոր Հայաստան»-ը հրավիրում է ԱԺ արտահերթ նիստ՝ աղմկահարույց փաստաթղթի քննարկման վերաբերյալ

«Լուսավոր Հայաստան»-ը հրավիրում է ԱԺ արտահերթ նիստ՝ աղմկահարույց փաստաթղթի քննարկման վերաբերյալ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է ԱԺ արտահերթ նիստ՝ աղմկահարույց փաստաթղթի հնարավոր ստորագրման առնչությամբ:

Էդմոն Մարուքյանը լրագրողներին հայտնել է, որ նմանատիպ փաստաթուղթը պետք է վավերացվի խորհրդարանի կողմից, բացի այդ՝ ժողովրդի թիկունքում հերթական գաղտնի փաստաթուղթն է նախապատրաստվել, որի բովանդակությունից ոչ ոք տեղյակ չէ, հետեւաբար ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու կարիք են տեսնում եւ ԲՀԿ-ի հետ աշխատում են այդ ուղղությամբ:

«ՀՀ շահերի ընկալումները կարող են տարբեր լինել մեզ համար, վարչապետի համար եւ այլ ուժերի համար: Հետեւաբար, փաստաթուղթը պետք է մանրամասն ներկայացվի առնվազն խորհրդարանի քննարկմանը, որից հետո կորոշվի՝ դա ՀՀ շահերից է բխում, թե ոչ»,- ասել է Մարուքյանը: