08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները համատարած հրավիրվում են քննչական մարմիններ, ոստիկանություն, ինչ-որ անհասկանալի բացատրական աշխատանքների, անհասկանալի նյութերի նախապատրաստության: Այս մասին Հատուկ քննչական ծառայության մոտ նշել է Արմեն Գեւորգյանը:
«Այսօր ակնհայտ է, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ մարդկանց մոտ ցանկությունն ու վճռականությունը կոտրվի այնուամենայնիվ, իրենց դեմ պայքարելու: Բայց ես կարծում եմ, որ նմանատիպ օլինբազություններից դա միայն ամրապնդվում է: Մեր դաշինքը շատ կազմակերպված է արդեն, աշխատանքները դրված են ճիշտ ռելսերի վրա, ուստի անգամ այսպիսի բաներով հնարավոր չի լինելու խաթարել գործընթացը»,-ասել է Գեւորգյանը:
Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ նշել է, որ Գևորգյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
«Քրեական գործը հարուցվել է դեռևս 2020թ ապրիլի 16-ին և փաստացի ունենք իրավիճակ, երբ սույն գործով մեղադրանք առաջադրվեց միայն այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ Արմեն Գևորգյանը ստանձնելու է «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի ղեկավարի պարտականությունները»,- նշել է Ալեքսանյանը՝ հավելելով, որ մեղադրանքը որևէ աղերս չունի իրականության հետ և պարունակում է քաղաքական երանգներ։
Նշենք, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստան դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամի` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար: