Արմեն Գևորգյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն՝ «Հայաստան» դաշինքի շտաբի պետ նշանակվելու որոշումից անմիջապես հետո:
Ավելի վաղ հայտնել էին «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամներ Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը և Գեղամ Նազարյանը, նշելով, որ մեղադրանքը կեղծ է:
Հիշեցնենք նաև, որ դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը դեռ նախօրեին ահազանգել էր, որ մարզային որոշ շտաբերից հայտնել են, որ ոստիկանության առանձին ծառայողներ տեսնելով «Հայաստան» դաշինքի ցուցանակները, առանց որեւէ հիմնավորման ներս են մտել շտաբերի տարածքներ եւ փորձել են հետաքրքրվել շտաբի ցուցանակի, շտաբի կազմակերպչական այլ հարցերից: Ոստիկանությունն արդարացել էր, թե մտնում են նախընտրական բոլոր շտաբեր։ Իրավապահների գործողությունները գնահատվել է որպես ճնշում դաշինքի կողմնակիցների վրա եւ դաշինքի ներկայացուցիչները հրավիրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչպես նաեւ միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը նման վարքագծի վրա: