կարևոր
1177 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-05-20 11:19

Նիկոլ Փաշինյանն անուղղակի հաստատեց՝ Միաքայել Մինասյանի հրապարակած փաստաթուղթը համապատասխանում է իրականությանը

Նիկոլ Փաշինյանն անուղղակի հաստատեց՝ Միաքայել Մինասյանի հրապարակած փաստաթուղթը համապատասխանում է իրականությանը

Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անուղղակի կերպով հաստատեց, որ Միաքայել Մինասյանի կողմից երեկ երեկոյան հրապարակած փաստաթուղթը համապատասխանում է իրականությանը:

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը բացահայտել է Հայաստան-Ադրբեջան առաջիկա հայտարարության բովանդակությունը, ըստ որի՝ 

1. Ստեղծվելու է հանձնաժողով, որը ամրագրելու է խաղի կանոնները Հայաստանի և Ադրբեջանի նոր ու վերջնական դեմարկացիայի համար։

2. Դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Այս սկզբունքը Հայաստանի համար խիստ անբարենպաստ հետևանքներ է ունենալու, որովհետև ակնհայտ է, որ Ադրբեջանն է խաղարկելու որ դեպքում, որ սկզբունքը կիրառվի:

3. Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղը Ադրբեջանին հանձնելը Նիկոլը քննարկման առարկա է դարձրել։

4. Նոր և վերջնական դեմարկացիայի աշխատանքները կարգավորող փաստաթղթները պատրաստվելու և նախաստորագրվելու են մինչև հունիսի 30-ը։