կարևոր
1459 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-20 10:26

Մարգարա համայնքում էլեկտրաշչակ է գործարկվելու

Մարգարա համայնքում էլեկտրաշչակ է գործարկվելու

Մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից Մարգարա համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքի շչակը: Այս մասին հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից: