կարևոր
1885 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-20 08:56

ԱՄՆ պետքարտուղարը և Սերգեյ Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտության լուծումները

ԱՄՆ պետքարտուղարը և Սերգեյ Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտության լուծումները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 19-ին հանդիպել են Ռեյկավիկում Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակում: Բարձր մակարդակի դեմ առ դեմ այս հանդիպումն առաջինն է, որը տևել է մեկ ժամ 45 րոպե, նախատեսվածից մեկ ժամ ավել:

Երկու երկրների միջև քաղաքական խնդիրների, ինչպես նաև Արկտիկայի խորհրդում Ռուսաստանի նախագահության հարցի քննարկումներից բացի «նրանք քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծումներ գտնելը»,- ասված է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ