30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Եվ այսպես, մի քանի ժամ շարունակ համացանցը տակնուվրա արած տեսանյութը, որում հայ զինվորականները անկազմակերպ փախչում են ադրբեջանական թեթեւ զենքով զինված սահմանապահների դիմացից, իրական է, նկարահանվել է մայիսի 17-ին, Գեղարքունիքի սահմանային հատվածներում։ Այդ մասին քիչ առաջ պաշտոնապես հայտարարեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
Մինչ այդ իշխանական ներկաայցուցիչները ակտիվորեն հերքում էին այդ լուրը: ՊՆ-ի անունից սուտը տարածողների թվում էին Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, «իմ քայլի» պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արփի Դավթյանը և այլք:
Իսկ կեղծիքի սկզբնաղբյուրն էր ֆեյքերի ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման հարթակ» կոչվող կայքը, որը գրել էր «ՊՆ-ից հայտնել էին, որ ֆեյսբուքյան ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածվող տեսանյութը ադրբեջանցի և հայ զինվորականների մասնակցությամբ առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ և որ տեսանյութը ուսումնասիրության է ենթարկվում՝ իրական տեղի և ժամանակի վերհանման նպատակով»։
Սուտը տարածել են նաև իշխանական քարոզչամիջոցները, այդ թվում՝ «Արմենպրես» պետական գործակալությունը:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարը Վաղարշակ Հարությունյանն է, իսկ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը գեներալ Արտակ Դավթյանը։
Պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ «սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:
Հայտնում ենք, որ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն: Պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը»:
Իսկ երեկ ՊՆ-ն հայտարարել էր, թե «ադրբեջանցի և հայ զինվորականների միջև վիճաբանություն է եղել, որն արագ հարթվել է»: