կարևոր
3493 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-19 22:38

Չկայացած բանակցությունների ֆոնին կայացել են Մոսկվա-Երեւան-Բաքու հեռախոսազանգեր

Չկայացած բանակցությունների ֆոնին կայացել են Մոսկվա-Երեւան-Բաքու հեռախոսազանգեր

Չկայացած բանակցությունների ֆոնին կայացել են Մոսկվա-Երեւան-Բաքու հեռախոսազանգեր։

Համաձայն պաշտոնական Կրեմլի լրատվականի ժամանկացույցի, Ռուստաստանի նախագահը նախ խոսել է Ալիեւի, ապա ավելի ուշ՝ Փաշինյանի հետ։ Վերջինս ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող ներկայիս իրավիճակը, ընդգծելով, որ ադրբեջանական ուժերը, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերի, խախտել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը:

Հայկական կողմի հաղորդման համաձայն, Փանշինյանը շնորհակալություն է հայտնել այս օրերին ռուսական կողմից ներդրվող ջանքերի համար, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը:

Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում այս մասին հիշատակում չկա, ինչպես նաեւ չի նշվում, որ ինչպես հայտնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը՝ «Զրուցակիցները միակարծիք են եղել իրավիճակի հանգուցալուծման ճանապարհների եւ դրա մեթոդաբանության շուրջ»։

Ի դեպ, ոչ մի հիշատակում չկա ՀԱՊԿ-ին դիմելու մասին։