18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
«Հայաստան» դաշինքի շտաբի անդամ, դաշնակցական Երվանդ Բասենցյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ վկայի կարգավիճակով:
Նրան նախաքննական մարմինը կանչել է դեռ նոյեմբերի 11-ին Ազատության հրապարակում 17 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքի գործով:
Բասենցյանը վստահ է, որ սա ճնշում է իր նկատմամբ, քաղաքական հետապնդում:
«Նիկոլի նախընտրական պայքարը սկսվել է: Նա իբրեւ թե քաղաքական պայքար է մղում, այնինչ մարդկանց ապօրինաբար այս եւ այն ոստիկանական բաժանմունքներ է տանում առանց հիմքի»,- այսպես է մեկնաբանել իրեն նախաքննական մարմին կանչելու լուրը Երվանդ Բասենցյանը: