կարևոր
2530 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-19 20:30

Զինծառայությունից ազատված իշխանականության դիմապատկերը

Զինծառայությունից ազատված իշխանականության դիմապատկերը

Արարատ Միրզոյանի խորհրդական՝ Վահան Կոստանյանը դիմում է գրել եւ ազատվել ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայից: Այն նույն Վահան Կոստանյանը, որը 2018 թվականին զինծառայությունից տարկետում էր վերցրել, որպեսզի շարունակի ուսումը, սակայն գիտությամբ զբաղվելու փոխարեն, նա շատ արագ անցավ պաշտոնների. սկզբում՝ Քաղպայմանագրի մամուլի խոսնակի պաշտոնը, ապա 2018-ի մայիսից՝ որպես առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի օգնական, իսկ 2018 դեկտեմբերից՝ ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանի օգնական ապա Խորհրդական: Երեք տարի սույն երիտասարդը պետք է գիտությամբ զբաղվեր, բայց իշխանական միջանցքներում էր, պետության, մեր հարկատուների հաշվին ճամփորդում, պարգեւավճար ստանում։

2017-18-ին պայքարում էր Ազգ-Բանակ հայեցակարգի դեմ, հետո արդեն տարկետման վերացման դեմ ուսանողության շրջանում արշավի առաջամարտիկներից էր։ Ամեն քայլափոխի ասում էր, որ ծառայությունից պետք է ազատել գիտությունը զարգացնելու համար։ 2018-ին մեղմացված կարգավորումներով ընդունվեց ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա եւ ազատվեց ՀՀ Զինված ուժերում ծառայելու պարտականությունից։

Բայց գիտության փոխարեն տեղավորվեց Արարատ Միրզոյանի աշխատակազմում, նախ՝ կառավարությունում, հետո արդեն՝ Ազգային Ժողովում։ Այս նույն երիտասասարդը 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ԱՄՆ կոնգրեսականների հետ լուսանկար էր տեղադրել Շուշիի սբ. Ղազանչեցոցի մոտից ու մակագրել՝ «Իսկ այս ընթացքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունն արդեն Արցախում է։ Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ»:

Այս նույն երիտասարդը լուսանկարվում էր տալիս Շուշիի ազատագրման տոնակատարությանը, 2019 թվականի մայիսի 9-ին, Ջդրդուզում, որտեղ օրերս ալիեւները մուղամ էին լսում։

Պատերազմի օրերին երբեմն նկարվում էր Արցախում, զինվորական-որսորդական հագուստով, Արարատ ՄԻրզոյանի կողքին։  Այս օրերին լրանում էր նրա ասպիրատնական պայմանական ուսումնառության ավարտն ու պետք է թեկնածուական թեզը պաշտպաներ։ Մինչ գիտխորհրդով որակավորմանը օրը, նախօրեին, տեղեկացրեցին, որ դիմում է գրել եւ ազատվել ԵՊՀ ասպիրանտուրայից։ Արդյունքում՝

- գիտության համար իր զոհաբերվողը չզբաղվեց գիտությամբ,

- երեք տարի խուսափեց ՀՀ Զինված ուժերում ծառայելու պարտադիր պահանջից,

- ասպիրանտուրայում զբաղեցրեց մեկ այլ շնորհալի թեկնածուի տեղ,

- երեք տարի վարեց շվայտ կյանք՝ իր կարգավիճակով (ԱԺ նախագահի օգնական, խորհրդական) պայմանավորված։

Սա է բանակից թռնողների, Բանակը կործանողների իրական դեմքը