կարևոր
2191 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-19 19:50

Կանադան հավելյալ 1 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Արցախում հումանիտար աշխատանքների իրականացման համար

Կանադան հավելյալ 1 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Արցախում հումանիտար աշխատանքների իրականացման համար

Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն և Միջազգային զարգացման նախարար Կարինա Գուլդը հայտարարել են, որ Կանադան շարունակում է աջակցել Արցախի հակամարտության կարգավորման ջանքերին և խորապես հանձնառու է դրա հումանիտար հետևանքների վերացման գործին: Այս մասին հայտնում է ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը։

«Հիմք ընդունելով 2020 թ. պատերազմական գործողություններից անմիջապես հետո Կանադայի կողմից տրամադրված ֆինանսական օժանդակությունը, պաշտոնական Օտտավան լրացուցիչ 1 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն է տրամադրում Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին աջակցելու համար։

Ըստ հայտարարության՝ Կանադան շարունակում է աջակցել ԵԱՀԿ-ին՝ հակամարտության մշտական կարգավորմանը հասնելու հարցում և խրախուսում Հայաստանին ու Ադրբեջանին՝ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: Կանադական կողմը նաև պատրաստակամություն է հայտնում շարունակել աշխատել ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար»։