կարևոր
1678 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-19 19:37

Սահմանային միջադեպը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով. Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Սահմանային միջադեպը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով. Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը։

Պաշտոնական Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ կա ընդհանուր տրամադրվածություն, որպեսզի հարցը կարգավորվի բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով:

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերի գործադրումն ու խորհրդատվական աջակցության ցուցաբերումը, որն ուղղված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մեկնարկի մասին պայմանավորվածության ձեռքբերմանը:

Պուտինն ու Ալիեւը քննարկել են նաեւ իրավիճակը` Արցախում։