20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու ագրեմանը եկել է: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ-ում իր՝ դեսպան նշանակվելու ագրեմանը՝ համաձայնությունը ստացվել է հյուրընկալող երկրից։
Նա ասել է, որ այդ հարցին կանդրադառնան հունիսի 20-ին սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո:
Հիշեցնենք, որ Մակունցի թեկնածությունը քննադատորեն էր ընդունվել դիվանագիտական և Ամերիկայում հայկական լոբբիստական կազմակերպությունների շրջանակներում: «Սխալ է նշանակել մեկին, որը նոր պետք է սովորի իր աշխատանքը, պաշտոն զբաղեցնի այդպիսի բարդ ու պատասխանատու ուղղաթյան վրա, որտեղ ստեղծված իրավիճակում խաղադրույքներն այդքան բարձր են: Այդպիսի պաշտոնն էլ չպետք է զբաղեցվի չաշխատելով»,- նման տեսակետի են Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբում: