կարևոր
2137 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-19 17:36

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս ակտիվ քաղաքականությունից

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս ակտիվ քաղաքականությունից

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս ակտիվ քաղաքականությունից․

«Հաշվի առնելով երկրում քաղաքական առողջ մթնոլորտի բացակայության փաստը, ընդդիմության անվճռական ու անդեմ կեցվածքը, մերժելով երկրի համար օրհասական պահին նեղ քաղաքական պահանջմունքներին հագուրդ տալու մոտեցումը, գերադասում եմ աշխատուժս տնօրինել գիտության ու իրավապաշտպան գործունեության ոլորտներում...

Ես ժողովրդին խաբել չեմ կարող...

Այլևս նպատակահարմար չեմ համարում քաղաքական ակտիվ գործունեությունս և իրազեկում եմ, որ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից հետո դադարեցնելու եմ քաղաքական գործունեությունս՝ իհարկե՝ պահպանելով կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքս...

Աստված Հայ ժողովրդին պահապան...

Դեռ կհանդիպենք...»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Հիշեցնենց, որ ամիսներ առաջ՝ փետրվարի 16–ին, Գևորգ Պետրոսյանը հայտնել էր, որ դուրս է գալիս ԲՀԿ խմբակցությունից։