կարևոր
2869 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-19 16:01

Օրինախախտ կողմին կոչ ենք անում անհապաղ հետ քաշել ուժերը և դադարեցնել հետագա սադրանքները. Հնդկաստանի ԱԳՆ

Ի պատասխան հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումների վերաբերյալ լրատվամիջոցների հարցումների՝ Հնդկաստանի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել։

«Մտահոգությամբ հետևում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով իրավիճակին: Սահմանային ներխուժումները ռազմական տեղաշարժերի միջոցով կարող են ապակայունացնել իրավիճակը և հանգեցնել նոր ռազմական գործողությունների: Օրինախախտ կողմին կոչ ենք անում անհապաղ հետ քաշել ուժերը և դադարեցնել հետագա սադրանքները:

Հնդկաստանը միշտ հանդես է եկել քաղաքական և դիվանագիտական միջոցներով երկկողմ վեճերի խաղաղ կարգավորման օգտին: Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից»: