կարևոր
1648 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-19 15:43

Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ, այրվել է ավտոմեքենա

Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ, այրվել է ավտոմեքենա

Մայիսի 19-ին՝ ժամը 12։15-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ մեքենայում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 27-րդ կմ-ին բախվել են «Iveco» մակնիշի բեռնատար և «Man» (վարորդ՝ Գ․ Ա․) մակնիշի բետոնախառնիչ ավտոմեքենաները․ «Iveco» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, «Iveco» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Երևանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:50-ին, մարվել՝ 12:55-ին: Այրվել է «Iveco»մակնիշի ավտոմեքենան։

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: