կարևոր
1798 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-19 13:26

Հայաստանում Լեհաստանի դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել այցելել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք

Հայաստանում Լեհաստանի դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել այցելել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք

ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել․

«ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով խնդրում են Լեհաստանի քաղաքացիներին մնալ հյուպատոսական շրջանում: Նաև կոչ ենք անում խուսափել ՀՀ հետևյալ շրջաններ այցելելուց` Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք։ Խնդրում ենք հատկապես զգույշ լինել և հետևել տեղական իշխանությունների առաջարկություններին»,- ասված է հայտարարության մեջ: