կարևոր
2644 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-19 13:11

Միացյալ Նահանգները խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին չճամփորդել Հայաստան և Արցախ

Միացյալ Նահանգները խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին չճամփորդել Հայաստան և Արցախ

Միացյալ Նահանգները խորհուրդ է տվել իր քաղաքացիներին չճամփորդել Հայաստան:

Պետքարտուղարության հաղորդագրության տեքստում որպես պատճառ նշվում է մեր երկրում կորոնավիրուսի տարածման շատ բարձր մակարդակը: ԱՄՆ Պետքարտուղարությունը հորդորում է չայցելել նաեւ Արցախ եւ շրջակա տարածքներ՝ ռազմական վերջին գործողությունների պատճառով:

Նշվում է, որ Արցախում 2020-ի աշնանը տեղի ունեցած ինտենսիվ մարտերից հետո էլ մարդիկ են մահանում: «Միացյալ Նահանգների կառավարությունը չի կարող արտակարգ ծառայություններ մատուցել ԱՄՆ քաղաքացիներին Արցախում եւ դրա շրջակայքում, քանի որ մուտքը սահմանափակ է»,-նշված է Պետդեպի հաղորդագրությունում:

Բացի այդ, ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվում զգուշություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանին մոտ գտնվող ճանապարհներին: «Հաշվի առեք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են հատել միջազգային սահմանները՝ առանց նախազգուշացման: Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ փակ լինել ճամփորդների համար՝ առանց նախազգուշացման»,-նշված է ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության տեքստում: