կարևոր
1261 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-19 09:21

Այսօր մայիսի 19–ն է․ 1911 թ. այս օրը Կանադայում հիմնվեց աշխարհում առաջին ազգային այգի-պարկը

Այսօր մայիսի 19–ն է․ 1911 թ. այս օրը Կանադայում հիմնվեց աշխարհում առաջին ազգային այգի-պարկը

Մայիսի 19, տարվա 139-րդ (նահանջ տարիներին՝ 140-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 226 օր։

  • 1649 թ. — ստեղծվեց Անգլիական հանրապետությունը, որը դարձավ Մեծ Բրիտանիայի հիմքը։
  • 1712 թ. — Պետրոս I-ը Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխեց Սանկտ Պետերբուրգ։
  • 1780 թ. — Հյուսիսային Ամերիկայի տարածքի մի մասի երկինքը պատվեց խավարով, պատմության մեջ այն կոչվեց «սև օր»։
  • 1802 թ. — Նապոլեոն Բոնապարտը սահմանեց Պատվավոր լեգեոնի շքանշանը։
  • 1842 թ. — տեղի ունեցավ Գաետանո Դոնիցետիի «Լինդա դի Շամունի» օպերայի պրեմիերան։
  • 1892 թ. — ծնվել է Համո Բեկնազարյանը, հայ նշանավոր կինոռեժիսոր, հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը, նրա անունով է կոչվում «Հայֆիլմ» կինոստուդիան (մահ. 1965 թ.)։
  • 1911 թ. — Կանադայում հիմնվեց աշխարհում առաջին ազգային այգի-պարկը։
  • 1922 թ. — ծնվել է Օհան Դուրյանը, հայ հայտնի դիրիժոր (մահ. 2011 թ.)։
  • 1928 թ. — ծնվել է Սերգեյ Մերգելյանը, հայ ականավոր գիտնական (մահ. 2008 թ.)։
  • 1953 թ. — ծնվել է Շավարշ Կարապետյանը, հայ ջրասուզորդ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 1976 թ. սեպտեմբերի 16-ին փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի 20 ուղևորի, հանելով նրանց ջրից։