Լոռու մարզից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15 տարեկան երեխա, որը ցած է ընկել ձորից ու ծանր վիճակում՝ մթագնած գիտակցությամբ, նյարդաբանական խնդիրներով տեղափոխվել Տաշիրի բժշկական կենտրոն։
Ինչպես տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը, տեղում առաջին բուժօգնություն ստանալուց հետո սանավիացիայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Երեխայի վիճակն այժմ գնահատվում է բավարար։ Նկատվում է ապաքինման դրական տեղաշարժ։
շ