24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ռոբերտ Քոչարյանն իր որոշմամբ է որոշել դուրս գալ ռուսաստանյան խոշորագույն «ՍԻՍՏԵՄԱ» ընկերության տնօրենների խորհրդի կազմից, քանի որ հունիսի 20-ին ընտրություններում հաղթանակելուց հետո իր պետական կարգավիճակով չէր կարող զբաղեցնել մասնավոր ընկերույթունում այլ պաշտոն, հայտնում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Ըստ արժանավույնի գնահատելով 12-ամյա արդյունավետ աշխատանքի պատմությունը՝ Նախագահ Քոչարյանը, այնուամենայնիվ, սկզբունքային որոշում է կայացրել՝ հրաժարվել այն շարունակելու հնարավորությունից։
Նա կավարտի իր պարտականությունների կատարումը հունիսի վերջին կայանալիք բաժնետերերի ժողովից հետո։ Նախագահ Քոչարյանն այլեւս կենտրոնացնելու է իր ուշադրությունը եւ ջանքերը Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարման եւ քաղաքական օրակարգի հարցերի լուծման վրա»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը։
Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2009-ին էր ընտրվել ռուսաստանյան խոշորագույն «ՍԻՍՏԵՄԱ» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ: