կարևոր
1567 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-18 17:43

ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ

Ռուսաստանը ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և ռազմական սահմանային ծառայությունների միջոցով պահպանում է գործառնական կապերը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

«Մենք շարունակում ենք սերտորեն հետևել իրավիճակին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի առնչությամբ: Ռուսական կողմն աջակցում է Բաքվին և Երևանին՝ բարձրագույն և բարձր մակարդակի կանոնավոր շփումների միջոցով լարվածությունը թուլացնելու հարցում: Գործառնական հաղորդակցությունը պահպանվում է մեր երկրների ռազմական և սահմանային ծառայությունների միջոցով:

Վերահաստատում ենք հրադադարի ռեժիմի խստորեն պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների խստորեն կատարման անհրաժեշտությունը:

Մենք ելնում ենք այն փաստից, որ բոլոր նման միջադեպերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ լուծում` մենք տեսնում ենք հայ-ադբերաջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը՝ դրա հետագա դեմարկացիայով: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ շարունակել նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի կայուն կարգավորմանը»,- »,- հայտնել են նախարարությունից: