Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն եւ Իրանի դեսպան Քազեմ Ջալալին այսօր քննարկել են տարածաշրջանային օրակարգի արդիական մի շարք հարցեր՝ ներառյալ Արցախյան հիմնախնդիրը եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նշենք, որ Անդրեյ Ռուդենկոն այսօր ընդունել է նաեւ Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լեւիին:
«Զրույցի ընթացքում քննարկվել են իրավիճակը Հարավային Կովկասում, իրադրությունը՝ Արցախի կարգավորման շուրջ, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր», - ասված է հաղորդագրության մեջ: