Պաշտպանության նախարարությունից Yerkirmedia.am-ին հաստատել են, որ միջադեպ է տեղի ունեցել Վարդենիսի տարածաշրջանում մեր զինվորականների եւ այդ տարածքում արգելափակված զինվորականների միջեւ:
«Երեկ զինվորականների միջև վիճաբանություն է եղել, որն արագ հարթվել է», - նշել են ՊՆ-ից։
Hraparak.am-ը երեկ գրել էր, որ Վարդենիսից ոչ հեռու, Այրք գյուղի մոտակայքում գտնվող հայկական դիրքում /նախկին անվանումը՝ Տաշքենդ/ երեկոյան միջադեպ է գրանցվել: Ադրբեջանցի մի քանի զինվորներ մոտեցել են մեր դիրքի պայմանագրային զինծառայողներին, նրանց մեջ վեճ է տեղի ունեցել: Բայց քանի որ երկու կողմերին էլ հրաման է տրված՝ չկրակել, վեճը վերածվել է ձեռնամարտի: