Կովկասյան ժառանգության դիտորդական խումբը (CHW) ահազանգում է, որ Շուշիի հյուսիսում գտնվող դարերի պատմություն ունեցող գերեզմանատունը մասնակիորեն ոչնչացվել է:
Ճանապարհի երկու կողմերում գտնվող ընդարձակ գերեզմանատունը ուներ 96 գերեզմանաքար՝ թվագրված 1834-1920թթ. և 12-13-րդ դարերի 2 խաչքարեր, ներառյալ մելիքների շիրիմները: