կարևոր
1345 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-18 14:05

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 1 490 վարակակիր

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 1 490 վարակակիր

Մայիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 562 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 332 441 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է ՝ 29 685 թեստավորում, որից  21 443-ը հակամարմինների արագ թեստով,  8 242-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 490 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 312 349 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 30 մարդ, ընդհանուր՝  4 499:

Դրականության ցուցանիշը՝ օրական 5.26 %, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 4.85%, վերջին 7 օրվանը՝ 3.72%: