Իտալիան Եվրոպական Միության անդամ առաջին երկիրն է, որն ուսումնասիրել է COVID-19-ի դեմ պատվաստումների արդյունքները՝ ցույց տալով իմունականխարգելմանն ուղղված դրա իրական ազդեցությունը.
Ուսումնասիրությունն իրականացվել է Իտալիայի Առողջապահության ազգային ինստիտուտի (ISS) և Իտալիայի առողջապահության նախարարության կողմից՝ Իտալիայում 13,7 միլիոն պատվաստված մարդկանց շրջանում:
Գիտնականներն ուսումնասիրել են տվյալներն Իտալիայում պատվաստումները սկսելու առաջին օրվանից՝ 2020 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մայիսի 3-ը: Մայիսի 15-ի դրությամբ` շուրջ 8,3 միլիոն իտալացի կամ բնակչության 14%-ն ամբողջությամբ պատվաստվել են, իսկ շուրջ 10 միլիոն մարդ ստացել է պատվաստանյութերի առաջին դեղաչափը:
Ուսումնասիրության մեջ ընդգրկված գրեթե 14 միլիոն մարդկանց շրջանում «Pfizer» և «Moderna» ընդունածների 95%-ն ավարտել է պատվաստումը 2 դեղաչափով, մինչդեռ «AstraZeneca» պատվաստվածներից ոչ ոք դեռևս երկրորդ դեղաչափը չի ստացել` հաշվի առնելով, որ այն կատարվում է առաջինից 12 շաբաթ անց: