կարևոր
2023 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-18 12:29

Պարզվում է՝ անամոթությունն առանց սահմանափակման կարող է լինել, եթե խոսքը խորհրդարանում թաքնված իմքայլականների մասին է

Պարզվում է՝  անամոթությունն առանց սահմանափակման կարող է լինել, եթե խոսքը խորհրդարանում թաքնված իմքայլականների մասին է

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է․

«Օրերս «կրկին մեղավոր են բոլորը բացի մեզանից» ոճին հավատարիմ, Շիրակի մարզը ներկայացնղ իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում մի անպատկառ գրառում էր արել։ Տիկինը գրել էր․ «Քաղաքական եւ ոչ մի շահ չի կարող պետական եւ ազգային շահից բարձր լինել։ Ցավոք, մեր թշնամին ներսից է, իսկ հարվածը՝ թիկունքից, եւ դրանով իսկ դժվար է հակառակորդին դիմակայելը։

Որքա՞ն կարող են հայրենիք չսիրել, որքա՞ն ստորության են պատրաստ եւ որքա՞ն են վճարել իրենց, որ երկիրն այսօր դնում են հարվածի տակ» ։

Ու դուք դեռ խոսու՞մ եք։

Պարզվում է, որ անամոթությունն առանց սահմանափակման կարող է լինել, եթե խոսքը խորհրդարանում թաքնված իմքայլականների մասին է։

Երեք տարի իմքայլականների ցնդաբանությունը լսելով ամենօր ավելի եմ համոզվում ,որ ձեր քաղաքական թիմի ճնշող մեծամասնությունն այսօր էլ շարունակում է մնալ ՝ցինիկ,մեծամիտ, ,ապազգային և պրիմիտիվ ։

Ձեզ թվում է, թե ստելով և պատահական ԱԺ-ում հայտնվելով ՝ քաղաքական գործիչ եք դարձել։

Դուք չհասկացաք,որ պատգամավորի մանդատը սեփական շահերը սպասարկելու համար չէ։

Ձեզ թվում է ,թե սոցիալական ցանցերում անբովանդակ գրառումներ կատարելով քաղաքականան տեսակետ եք հայտնում։

Դու չհասկացաք,որ Հայրենիքը բառերով չեն սիրում։

Դուք չհասկացաք,որ պայքարելով ազգային արժեքների դեմ ուժեղ պետություն չես կառուցի։

Դուք չհասկացաք,որ քարկոծելով ու վարկաբեկելով մեր բանակի հայրենասեր սպայական կազմին՝կազմաքանդում եք բանակը։

Դուք չհասկացաք,որ առանց ամենամսյա և ճոխ պարգևավճարների պարտավոր եք աշխատել պետության և ժողովրդի շահերի համար։

Ձեր ատելությունը հայերի նկատմամբ այնքան մեծ է, որ հիմա էլ նայելով մարդկանց աչքերին նորից անամոթաբար ստում եք ՝ասելով, թե Հայաստանում ձեր քաղաքական թիմի հետ ապագա կա։

Մեր բոլորի պատվի հարցն է առաջիկա ընտրություններին հեռացնել ժողովրդի ապագան ու պետականությունը վտանգի տակ դրած, անպարկեշտ,դավադիր և կապիտուլյանտ իշխանություններին։

Տիկի՛ն ,դուք արդեն անցյալ եք։

Համակերպվեք այդ մտքի հետ»;