կարևոր
1654 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-18 11:34

«Զվարթնոց» օդանավակայանից ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

«Զվարթնոց» օդանավակայանից ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

«Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ-ն հետախուզական միջոցառումների արդյունքում Մոսկվա-Երևան թիվ N չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել են, որ Հայաստան է ժամանել Երևանի բնակիչ 57-ամյա Գագիկ Բեգլարյանը։

Նա 2020 թվականի մարտից 23-ից ՀՀ ոստիկանության կողմից գտնվում էր հետախուզման մեջ  ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքներով.  յուրացրել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույք՝ 233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ և պաշտոնեական լիրազորություններ է չարաշահել։ Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։