12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը վերլուծել է Փաշինյան-Սալիվան հեռախոսազրույցի առանձնահատկությունները։
«Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին լարվածության կապակցությամբ և շեշտել, որ չսահմանահատված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերն անպատասխանատու են և սադրիչ: Նա ողջունել է երկու կողմերի միջև ընթացող հաղորդակցությունը և երկու ղեկավարների հանձնառությունը՝ այս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Բացի այդ, նա կարևորել է, որ երկու երկրները պետք է պաշտոնական քննարկումներ անցկացնեն՝ իրենց միջազգային սահմանը սահմանազատելու համար:» Սա պաշտոնական հատվածը՝ ամերիկյան կողմից:
Ստացվում է, որ
1. Կա ուղիղ հաղորդակցություն կողմերի միջև:
2. ԱՄՆ-ն այլևս չի կիրառում disputed «վիճելի, վիճարկելի, վեճի առարկա (ինչպես կուզեք, թարգմանեք» եզրույթները:
3. Իմ տեղեկություններով Փաշինյանը վերջապես խոսել է նաև 907-րդ բանաձևի մասին, ինչի կարևորության վերաբերյալ բազմիցս խոսել եմ:
4. Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչման համար, ինչի անհրաժեշտության մասին բազմիցս գրել եմ:
5. Հատկանշական է, որ հեռախոսազրույցի ընթացքում Սալիվանն է պրովոկատիվ որակել Ադրբեջանի գործողությունները, ոչ թե Փաշինյանը»:
Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։ Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից: