կարևոր
2287 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-18 10:14

Սախարովի հրապարակում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ միակողմանի փակելով երթևեկությունը

Սախարովի հրապարակում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ միակողմանի փակելով երթևեկությունը

Մայիսի 18-ին՝ ժամը 02:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սախարովի հրապարակում ծառը կոտրվել և ըկել է ճանապարհի երթևեկելի հատված։

Պարզվել է, որ Վարդանանց փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում ծառը շրջվել և միակողմանի փակել է երթևեկությունը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հեռացրել ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից։