կարևոր
3004 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-18 10:01

Արցախցի փոքրիկները կռիվ-կռիվ չեն խաղում, իսկ թիրախում Շուշիում գտնվող օկուպանտ ադրբեջանցիներն են. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Այսօր մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ հայ ծնողը պարտավոր է իր երեխաների հոգեբանության մեջ մանուկ հասակից ներարկել հայրենիքի հանդեպ սիրո վեհ գաղափարը և ամեն Աստծո օր պատմել նրան մեր կորսված հողերի մասին, ամեն ինչ անել, որպեսզի եկող սերունդը մեզանից ավելի լավը լինի, ավելի խելացի, ավելի կրթված, ավելի դաստիարակված, ավելի ուժեղ՝ նախ ուղեղով, հետո բազկի ուժով: Այս մասին գրել է Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը և կից հրապարակել լուսանկարներ:

«Լուսանկարներում պատկերված երեխաների ծնողներից մեկը արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած հրետանավոր է և բակի երեխաներին հրանոթի կրակի վարում է սովորացրել:

Նրանք կռիվ-կռիվ չեն խաղում, այլ պայմանական Դ-30 հաուբիցից իսկակական ուսումնական մարտ են վարում՝ համապատասխան կանոնագրքի բոլոր պահանջների: Իսկ թիրախում Շուշիում գտնվող օկուպանտ ադրբեջանցիներն են:

"Պետք է հասկանանք, որ հայ հավաքականությունը օրվա իր աղքատիկ հոգեբանությամբ բարոյապես ազատ չէ ավելի լավ օրերի մասին երազելու, քանի դեռ հայ աշակերտող սերունդը չի կրթվում որպես ազգային նոր ուղտի միջնորդ, որպես ցեղային բարոյականի կրող: Ցեղային բարոյականն է, որ ռազմարվեստին ծառայող բոլոր գիտությունները պիտի լծի մեր ժողովրդի ինքնապաշտպանության դժվարին գործին, ինչպես և ամբարտակ պիտի կանգնեցնի այլասերման հեղհեղատի առջև: Ապրի՛ր համաձայն ցեղիդ իդեալի, ապրի՛ր համաձայն ցեղիդ բարձրագույն սգզբունքներին:"

Գարեգին Նժդեհ»