կարևոր
3841 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-18 09:09

Այսօր մայիսի 18-ն է. 1992 թ. հենց այս օրը Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը ազատագրեցին Լաչին քաղաքը, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը և Բերձորի միջանցքը

Այսօր մայիսի 18-ն է. 1992 թ. հենց այս օրը Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը ազատագրեցին Լաչին քաղաքը, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը և Բերձորի միջանցքը

Մայիսի 18-ը տարվա 138-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 227 օր։

Նշվում է Թանգարանների միջազգային օրը:

  • 1799 թ. - մահացել է Պիեռ Բոմարշեն՝ ֆրանսիացի նշանավոր թատերգակ և հրապարակախոս։
  • 1897 թ. - ծնվել է Գուրգեն Ջանիբեկյանը՝ թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան, Կարեն Ջանիբեկյանի հայրը, Սոս Ջանիբեկյան պապը։
  • 1972 թ. - Ուկրաինայի Խարկով քաղաքից Մոսկվա թռչող ԱՆ-10 ինքնաթիռը վթարի ենթարկվեց և մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր 122 մարդիկ։
  • 1980 թ. - Վաշինգտոն նահանգում Սենտ Հելենս (Սուրբ Հեղինե) հրաբխի ժայթքման հետևանքով մահացան 57 մարդ։ Այս դեպքի հետ կապված ամերիկահայ երգահան Ալան Հովհաննեսը գրել է «Սուրբ Հեղինեի լեռը» սիմֆոնիան։
  • 1981 թ. - մահացել է Վիլյամ Սարոյանը՝ ամերիկահայ մեծանուն գրող։
  • 1992 թ. - Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը ազատագրեցին Լաչին քաղաքը, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը և Բերձորի միջանցքը։