Իսրայելը ամենահուժկու օդային գրոհն է իրականացրել՝ թիրախավորելով, իսրայելական բանակի պնդմամբ, Գազայի հատվածում «Համաս» խմբավորման օբյեկտներն ու թունելները:
Իսրայելը հայտնում է պաղեստինցի բարձրաստիճան հրամանատարի սպանելու մասին: Գրոհի հետեւանքով Գազայում վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, մի շարք գլխավոր ավտոճանապարհներ, փլուզվել են շենքեր:
Գազայի հատվածից զինված խմբավորումները շարունակում են հրթիռակոծել Իսրայելի քաղաքները: Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ Իսրայելը հաղորդել է 10 զոհի մասին: Գազայի հատվածում այդ թիվը հասնում է 200-ի:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածը վերահսկող «Համաս» խմբավորման դեմ ռազմական գործողությունները կշարունակվեն ամբողջ ուժով: