Մայր բուհը 102 տարեկան է: Սակայն պետք է արձանագրել, որ ինչպես 2 տարի առաջ անգամ Երեւանի պետական համալսարանի 100-ամյակը պատշաճ չի նշվել, այնպես էլ հերթական տարեդարձին համապատասխան ուշադրություն չեղավ հանրապետության գործող իշխանություններից:
Ցավալի փաստ է, թե իշխանավորների հռետորաբանության մեջ ինչպես է խոսվում իբր կրթության ոլորտը կարեւորելու մասին:
1919 թվականի մայիսի 16-ին, գիտակցելով կրթության եւ գիտության անուրանալի դերը երկրի զարգացման գործում, Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երեւանում համալսարան հիմնելու որոշում ընդունեց:
Անցել է արդեն 102 տարի, Հայաստանը կրկին ծանր վիճակում է, բայց իշխանությունը ոչ միայն չի նպաստում կրթության զարգացմանը, այլեւ ինչպես նշում է ԵՊՀ Մամուլի խոսնակ՝ Գեւորգ Էմին Տերյանը, լծվել է Մայր բուհը քանդելու գործին: Նրա խոսքով՝ համալսարանն իր տարեդարձը այս տարի տոնում է չունենալով հոգաբարձուների խորհուրդ, ոչ էլ` ընտրված ռեկտոր: Ըստ Գեւորգ Էմին-Տերյանի, ԿԳՄՍ նախարարությունը չի էլ հիշել ուսանողների տոնը, եւ անգամ ուղերձ չի հղել:
Մայր բուհը, անցնելով ավելի քան մեկ դար ճանապարհ, շարունակում է կարեւոր դերակատարություն ունենալ կրթության, գիտության, մշակույթի ավանդույթների պահպանման, հարցում: Եվ պատահական չէ, որ ԵՊՀ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները միշտ արժանացել են հասարակության լայն շերտերի ուշադրությանը: Ուսանողները արժեւորում են իրենց կյանքի կարեւոր փուլում բուհի կատարած դերակատարությունը:
Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում։